13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանը` Եվրոպայի բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն
13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: