Ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՆԳՆ Կիբեռոստիկանությունը ներկայացրել է, թե ինչ անել, եթե որևէ անձ Ձեր լուսանկարով «WhatsApp» հեռահաղորդակցման համակարգում բացել է անհատական հաշիվ և հանդես է գալիս Ձեր անունից։

«Հաշվի առնելով, որ https://www.whatsapp.com/contact/?subject=messenger հղման միջոցով «WhatsApp»-ի ադմինիստրացիային ուղղված բողոքները բավարար արդյունք չեն տալիս, խորհուրդ է տրվում բողոքը ներկայացնել հետևյալ քայլերի հերթականությամբ․
1. Մուտք գործեք Ձեր «WhatsApp» համակարգ։
2. Ներքևի աջ հատվածում ընտրեք «Настройки» / «Settings» բաժինը։
3. Այնուհետև մուտք գործեք «Помощь и отзывы» / «Help and feedback» բաժինը։
4. Հաջորդ քայլով բացեք «Справочный центр» / «Help Center» ենթաբաժինը։
5. Այս բաժնի ստորին հատվածում անցեք «Связаться с нами» / «Contact Us» հղումով, որը Ձեզ կհասցեավորի դեպի «WhatsApp»-ի պաշտոնական աջակցման հաշիվը՝ «WhatsApp Support»։
6. «WhatsApp Support» հաշվին ուղարկեք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝

Dear WhatsApp Support Team,
My name is ** (Մուտքագրեք Ձեր անունն ու ազգանունը), and I am a WhatsApp user. I am reporting a serious case of impersonation: someone has created a fake WhatsApp account using my name and photos to deceive people and solicit money.
This situation is seriously damaging my reputation and causing harm to others. Moreover, this activity clearly violates WhatsApp’s Terms of Service, as it involves impersonation and fraudulent behavior.
To assist with your investigation, I am providing the following details:
My real WhatsApp number: +374**** (Ձեր «WhatsApp» հաշվի հեռախոսահամարը)
Fake account number: +374**** (Ձեր անունից հանդես եկող կեղծ հաշվի հեռախոսահամարը)
Attached, you will find screenshots of the fake account and a photo of me holding my passport for identity verification.
Please confirm receipt of this report and take the necessary action to remove the fraudulent account as soon as possible.
Thank you for your prompt attention and support.
Kind Regards
7. Հաղորդագրությանը կցեք նաև.

▪️ կեղծ հաշվի գլխավոր էջի տեսապատճենը (screenshot),
▪️Ձեր լուսանկարը, որտեղ ձեռքում պահում եք բացված անձնագիրը՝ այն էջով, որտեղ ձեր լուսանկարն ու նույնականացնող տվյալներն են։

Լուսանկարը պետք է պարտադիր լինի բարձր որակի, որպեսզի հնարավոր լինի ընթերցել անձնագրում առկա տվյալները և նույնականացնել լուսանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ահազանգել էր, որ WhatsApp հավելվածում իր անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։