Ծառուկյան․ Գուցե դեռ կհաջողվի սուպերմենամարտ կազմակերպել Մախաչևի հետ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անդրադարձել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխված Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտին։ 2019-ին Ծառուկյանը Սանկտ-Պետերբուրգում կայացած UFC մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Մախաչևին, իսկ նրանց ռևանշ մենամարտը պետք է կայանար այս տարվա հունվարին, սակայն հայ մարտիկը վնասվածքի պատճառով հրաժարվել էր դուրս գալ ութանկյուն։

«Հիմա տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և թե որքան է նա պատրաստվում մենամարտել։ Եթե ես հունվար-փետրվարին դառնամ UFC-ի չեմպիոն, իսկ նա չեմպիոն հռչակվի 77 կգ քաշային կարգում, գուցե դեռ կստացվի կազմակերպել սուպերմենամարտ»,- «Чемпионат»-ի հետ հարցազրույցում նշել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Դոհայում կայանալիք խառը մենամարտերի UFC մրցաշարում մենամարտելու է նորզելանդացի Դենա Հուկերի հետ։

Իսլամ Մախաչևը նոյեմբերի 16-ին Նյու-Յորքում անցկացվելիք UFC 322 մրցաշարում UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի հետ։