Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար պետք է հաղթահարել նրա անձեռնմխելիությունը. ԵԽԽՎ նախագահի նամակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախագահին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր պաշտպանները շարունակեցին դիրքորոշում հայտնել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների համար Քոչարյանին և մյուսներին նոր մեղադրանք ներկայացնելու հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վերագրված 300.1 հոդվածը, դատարանը մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցրել է և գործն այս մասով կարճել:

Սակայն 2024-ի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանել է կարճման որոշումն ու գործն ուղարկել առաջին ատյանի ղատարան՝ նոր քննության: Գործի նոր քննությունն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է: Հանրային մեղադրողները դատարան էր ներկայացրել Քոչարյանին և մյուսներին հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածի փոխարեն մեկ այլ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով մեղադրանք ներկայացնել:

Այսօրվա դատական նիստի ընթացքում Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ հանրային մեղադրողն, ըստ էության ցանկանում է նոր մեղադրանք ներկայացնել Գևորգյանին և մյուսներին մինչդեռ Գևորգյանը Ազգային ժողովի պատգամավոր է, և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախ պետք էր հաղթահարել նրա անձեռնմխելիությունը, այսինքն՝ Ազգային ժողովից թույլտվություն ստանալ: Գևորգյանը ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ է: Սահակյանը դատարանին ներկայացրեց նաև ԵԽԽՎ նախագահի նամակը, որում վերջինս ևս արձանագրել է, որ պետք է մեղադրանք ներկայացնելուց առաջ հաղթահարել Գևորգյանի անձեռնմխելիությունը:

Արաքս Մամուլյան