Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ սպանության գործով դատական նիստի ավարտից հետո, գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձը արդեն հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից.

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրեց Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո դանակահարություն է տեղի ունեցել։ Սպանության գործի քննության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, սպանվածի եղբայրը դանակով հարվածել է գործով 4 մեղադրյալներից մեկին ու դիմել փախուստի։ Մեզ հայտնի էր դարձել, որ տուժածը վնասվածքներ է ստացել թոքի շրջանում։ Նրան վիրահատել են։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, գործը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ստեփանավանում տեղի ունեցած սպանությանը։ Այս գործով մեղադրյալի աթոռին է 4 անձ՝ Յուրա Մկրտումյանը, Էրիկ Դադիվանյանը, Գեղամ Նազարյանը և Գոռ Նազարյանը։ Վիրավորում ստացածը Էրիկ Դադիվանյանն է։ Ըստ մեղադրանքի՝ Դադիվանյանը 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Վահրամի Մկրտումյանի, Գեղամ Հակոբի Նազարյանի, վերջինիս եղբոր՝ Գոռ Հակոբի Նազարյանի հետ, մի կողմից իր, Գեղամ և Գոռ Նազարյանների, մյուս կողմից՝ Հայկ Ռոբերտի Մաղաքյանի միջև նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ վերջինիս հետ գտնվելով անձնական անբարյացակամ հարաբերությունների մեջ, Հայկ Մաղաքյանին հացկերույթի հրավիրելու պատրվակով, սակայն իրականում նրա հետ պարզաբանումներ կատարելու ցանկությամբ, վերջինիս հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն:

Հայկ Մաղաքյանը հացկերույթի համար Ստեփանավան քաղաքից գնումներ կատարելով՝ ժամանել է հիշյալ տուն, որտեղ, վերջինիս հետ նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը Հայկ Մաղաքյանին պատժելու շարժառիթով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան: Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը չպարզված անձի և Գոռ Նազարյանի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին ծածկելով հողով ու քարերով:

Ռոզա Վարդանյան