Կարեն Անդրեասյանն ու Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ընդգրկված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում

Լուրեր

21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
Բոլորը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ու ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն ընդգրկված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում։ Որոշումն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 8-ին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը հետևյալ տեսքն ունի․

Մհեր Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  

Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Եսաի Մկրտչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 

Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արմենակ Խաչատրյան –  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտյոմ Սուջյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ռաֆայել Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Մանուկյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
Սահակ Սահակյան – ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան – «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) 

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կինն այս տարվա հունիսի 5-ին նշանակվել է «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իսկ Կարեն Անդրեասյանն անցած տարի ազատվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Այս տարվա օգոստոսի 30-ին նա նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

Անի Թամրազյան