Թուրքիայի ԿԲ-ն չեղյալ է հայտարարել ռուսների շրջանում տարածված Papara վճարային համակարգի լիցենզիան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է չեղարկել Papara վճարային ծառայության լիցենզիան, որը հաճախ օգտագործվում էր ռուսների կողմից: Տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական Resmi Gazete պարբերականում, գրում է The Insider-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ընկերության՝ որպես էլեկտրոնային փողի թողարկող գործելու թույլտվությունը, որը տրվել էր 2016 թվականի ապրիլի 21-ին, չեղյալ է հայտարարվել: Այս որոշման պաշտոնական հիմքը վճարային համակարգերի գործունեությունը կարգավորող թիվ 6493 տեղական օրենքի դրույթներն էին։

«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ Papara ծառայությունը զգալի ժողովրդականություն է ձեռք բերել ռուսների շրջանում։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական բանկային քարտերն այլևս չէին ընդունվում արտասահմանում։ Համակարգը թույլ էր տալիս Ռուսաստանի քաղաքացիներին հեռակա կարգով հաշիվներ բացել իրենց միջազգային անձնագրերով և գործարքներ կատարել։

Սա առաջին դեպքը չէ, որ թուրքական կարգավորող մարմինը չեղյալ է հայտարարում Ռուսաստանի քաղաքացիների շրջանում տարածված վճարային համակարգերի լիցենզիաները: 2025 թվականի մարտին Թուրքիայի Կենտրոնական բանկը (TCMB) ամբողջությամբ դադարեցրել էր մեկ այլ խոշոր համակարգի՝ Ininal-ի, ինչպես նաև Pay Fix-ի և Aypara-ի գործունեությունը։

Դա տեղի էր ունեցել խոշոր հետաքննությունից հետո. Ininal-ի սեփականատերը ձերբակալվել էր անօրինական խաղադրույքներից ստացված եկամուտները լվանալու կասկածանքով: Papara-ի նման՝ Ininal-ը նույնպես ակտիվորեն օգտագործվում էր ռուսների կողմից միջազգային ծառայությունների վճարումների համար, քանի որ այն թույլ էր տալիս հեռակա քարտ տրամադրել օտարերկրյա անձնագրի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի