Ադրբեջանը երկրում հավատարմագրված դիվանագետների համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայով միջոցառում է կազմակերպել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արցախի Կովսականում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի անդամների համար նախատեսված ճեպազրույց։ Դրան մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ինչպես նաև  թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումմետովը։ Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակել են առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեզը։

«Զանգեզուրի միջանցքի կարևորությունը չի սահմանափակվում միայն բեռնափոխադրումներով։ Միջանցքը նաև կծառայի որպես էներգետիկ և կապի ենթակառուցվածքների հարթակ։ Ինչպես այսօր տեսնում եք՝ Ադրբեջանն արդեն կարևոր քայլեր է ձեռնարկում այս միջանցքի իրականացման համար։ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի շրջաններում իրականացվող լայնածավալ վերականգնման ծրագիրը նպատակ ունի այս տարածքները վերածել երկրի զարգացման նոր կենտրոնների»,- ասել է Գումմետովը։

Նա նշել է, որ այս նախագծի շրջանակում կառուցվում է 3200 կիլոմետր ճանապարհ, որի 71%-ն արդեն ավարտված է, 180 կիլոմետր նոր երկաթուղային գծերի կառուցման 75%-ն արդեն ավարտված է։ Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ տարածաշրջանում կառուցվել են նաև երեք նոր միջազգային օդանավակայաններ։ Հորադիզ-Աղբենդ մայրուղու և երկաթուղու շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։

«Այս նախագծերի արդյունքում Արաքսի  միջանցքը կզարգանա Զանգեզուրի միջանցքին զուգահեռ՝ ավելի խթանելով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ընդլայնումը և ինտեգրումը։ Հարկ է նշել, որ արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի տարածքով տարանցման նախկինում գոյություն ունեցող սահմանափակումները վերացնելու համար»,- հայտարարել է նա։

Պաշտոնյան հավելել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կստեղծի բոլորովին նոր աշխարհատնտեսական իրականություն տարածաշրջանի տրանսպորտային ցանցի համար։

Ուշագրավ է, որ միջոցառումից հրապարակված լուսանկարներում ադրբեջանական կողմը ցուցադրել է «Զանգեզուրի միջանցք»  գրությամբ ֆայլեր։

Ադրբեջանական աղբյուրները նաև հրապարակումներ են արել, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար անցկացված ճեպազրույցը եղել է «Զանգեզուրի միջանցք՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանց» թեմայով։

Փաստացի, Բաքուն շարունակում է խեղաթյուրել իրականությունն ու համաձայնությունների բովանդակությունը։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին։

Ի դեպ, նման միջանցքի մասին խոսք չկա նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի