«Զանգեզուրի միջանցքը» Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ ունի․ Ալիևի օգնական

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը» Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ ունի։ Այս մասին գրավյալ Արցախի Կովսականում հայտարարել է Ադրբեջանի  նախագահի օգնական, նախագահի  աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

«Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքը կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև ավելի լայն եվրասիական տարածքին: Այս միջանցքն ունի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ՝ ամրապնդելով բարգավաճումը, համագործակցությունը և կապը: Այս գործընթացում Հարավային Կովկասը, ներառյալ՝ Ադրբեջանը, կստանա հատուկ ուշադրություն և կարևորություն: Զանգելանը նախկինում համարվում էր Ադրբեջանի հեռավոր շրջաններից մեկը, բայց այժմ այն ​​​​դառնում է որպես ռազմավարական և կենտրոնական տարածք, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների հատման կետում: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում այս երթուղիների կառուցման և զարգացման գործում՝ ձգտելով հնարավորինս արագ ավարտել իր մասը»,- հայտարարել է Հաջիևը։

Նա նշել է, որ ճանապարհները, մայրուղիները և երկաթուղիներն արդեն կառուցվում են։ Ըստ նրա՝ Բաքուն վստահ է, որ այսօր կառուցվող ճանապարհները կվերափոխեն ամբողջ Կովկասյան տարածաշրջանը՝ միավորելով բազմազան տարածաշրջաններ և բերելով բարգավաճում ու համագործակցություն։

Հաջիևը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը քաղաքական աջակցություն է տրամադրել խաղաղության գործընթացին։

«Մեր նպատակը խաղաղության հասնելն էր: Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ վարչակազմին, նախագահ Թրամփին և նրա ամբողջ թիմին՝ խաղաղության առաջխաղացման գործում ցուցաբերած քաղաքական աջակցության համար»,- ասել է Ալիևի օգնականը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են խաղաղության հաստատման գործընթացում. «Ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության մեջ, քանի որ անկախություն ձեռք բերելուց հետո երկու երկրները չեն իմացել, թե ինչ է խաղաղությունը: Այնուամենայնիվ, մենք գտնվում ենք խաղաղության հաստատման գործընթացում: Պատերազմ հայտարարելը շատ հեշտ է, քանի որ այն ենթադրում է արյունահեղություն, ավերածություններ և այդ բոլոր սարսափելի բաները։ Սակայն այս ժամանակահատվածում խաղաղություն հաստատելը և խաղաղ կյանքի պայմաններին հարմարվելը չափազանց դժվար է»։

Այսօր ավելի վաղ Հաջիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» էր խոսել՝ հայտարարելով ադրբեջանական կողմում շինաշխատանքները մոտենում են ավարտին։ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում  հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են  Արցախի շրջաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի