Սումիում ռուսական հարձակման հետևանքով 11 մարդ է վիրավորվել

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

ՌԴ զորքերը հոկտեմբերի լույս 31-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սումիի մարզի վրա, հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Նրա խոսքով՝ միայն մեկ ժամվա ընթացքում Սումի քաղաքի վրա արձակվել է 10 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Ըստ Գրիգորովի՝ հարվածներն ուղղված են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են ինը հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Շենքի վերին հարկերում գտնվող հինգ բնակարան և յոթ պատշգամբ հրդեհվել է, պարզաբանել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Փրկարարների տվյալներով՝ Սումիում գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Ռուսական զորքերը նաև հարձակվել են Սումիի և Խարկովի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքների վրա, հաղորդում է «Ուկրզալիզնիցիան»։

Սումիում հարված է հասցվել ուղևորային դեպոյին, որի հետևանքով վնասվել և ոչնչացվել են օժանդակ շինություններն ու շարժակազմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի