Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Օրյոլի ՋԷԿ-ի վրա. ՌԴ ՊՆ-ն հայտնել է 130 ԱԹՍ-ի խոցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Օրյոլի մարզի վրա։ Այս մասին հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ խոցված անօդաչուների բեկորներն ընկել են Օրյոլ քաղաքում գտնվող ջերմաէլեկտրակայանի տարածքում՝ «վնաս պատճառելով էլեկտրամատակարարման սարքավորումներին»։ Նա հավելել է, որ «արագ միացվել են պահեստային գծերը», և էլեկտրամատակարարումը «գրեթե ամբողջությամբ վերականգնվել է»։ Ըստ Կլիչկովի՝ ՋԷԿ-ում տուժածներ կամ հրդեհներ չեն եղել։

Ավելի ուշ նահանգապետը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով վնասվել է ՋԷԿ-ի խողովակաշարը։ Սա կհանգեցնի քաղաքի Սովետսկի, Ժելեզնոդորոժնի և Սևերնի շրջաններում ջեռուցման ու տաք ջրի մատակարարման սահմանափակման։

Astra տելեգրամ ալիքի հաղորդմամբ էլ՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրի մարզի «Վլադիմիրսկայա» էլեկտրակայանի վրա: Նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով տարածաշրջանում տուժածներ կամ ավերածություններ չկան:

Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրունզենսկի շրջանում երկու մանկապարտեզ կփակվի անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի շրջանների վրա որսացել և ոչնչացվել է ուկրաինական 130 անօդաչու թռչող սարք։ Կուրսկի մարզի վրա խոցվել է 31 անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզի վրա՝ 21, Բելգորոդի՝ 14, Բրյանսկի՝ 10, իսկ Օրյոլի, Տամբովի և Տուլայի մարզերի վրա՝ ինը անօդաչու թռչող սարք։ Հակաօդային պաշտպանության ուժերը նաև անօդաչուներ են ոչնչացրել Լիպեցկի, Յարոսլավլի, Ռոստովի, Վոլգոգրադի, Կալուգայի և Ռյազանի, Մոսկվայի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի