ԱՄՆ-ը և Չինաստանը մեկ տարով դադարեցնում են փոխադարձ նավահանգստային վճարները

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պեկինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնել են մեկ տարով դադարեցնել միմյանց նավերի համար փոխադարձ նավագնացության մաքսատուրքերը, գրում է Bloomberg-ը։

Վաշինգտոնը հոկտեմբերի 14-ին սկսել էր հատուկ վճարներ գանձել ամերիկյան նավահանգիստներ մտնող Չինաստանի հետ կապված նավերից՝ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից Չինաստանի ծովային և նավաշինական գերիշխանության վերաբերյալ ավելի լայնածավալ հետաքննության ֆոնին։

Չինաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ մեկ տարով կդադարեցնի այդ հետաքննությունից բխող միջոցառումները։ Պեկինն իր հերթին մեկ տարով կդադարեցնի ԱՄՆ-ի դեմ իր հակազդեցության միջոցառումները։

Չինաստանի մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի այն հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց, որ ԱՄՆ-ի ուշադրությունը դեռևս մեծապես կենտրոնացած է ամերիկյան նավաշինության վերակենդանացման վրա։

Միջազգային նավագնացությունը խաթարվել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից վերջին ամիսներին միմյանց նավերի վրա սահմանված պատասխան նավահանգստային վճարների պատճառով, ինչը բարձրացրել է բեռնափոխադրման ծախսերը։

Վաշինգտոնը դիմել է դաշնակիցներ Ճապոնիային և Հարավային Կորեային՝ իր արդյունաբերությունը վերակենդանացնելու համար օգնություն ստանալու նպատակով։ Այս շաբաթ համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել։

Իր հերթին, Պեկինն այս ամսվա սկզբին պատժամիջոցներ էր կիրառել հարավկորեական խոշոր նավաշինարանի ամերիկյան ստորաբաժանումների նկատմամբ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպումոց հետո հայտարարել էր, որ Վաշինգտոնն անմիջապես կնվազեցնի բոլոր չինական ապրանքների համար մաքսատուրքերը՝ ֆենտանիլի բաղադրիչների՝ ԱՄՆ արտահանումը դադարեցնելու միջոցառումների դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի