Թրամփը Սի Ցզինպինի հետ հանդիպումը գնահատել է «10-ից 12»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկկողմ հանդիպում են ունեցել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր սա նրանց առաջին հանդիպումն է։ Բանակցություններից հետո իր նախնական մեկնաբանություններում ամերիկացի նախագահը հանդիպումն անվանել է «հիանալի», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպումը տևել է մեկ ժամ 40 րոպե՝ ավելի երկար, քան ԱՄՆ նախագահի աշխատանքային ժամանակացույցով հատկացվել էր դրա համար։ Արդյունքների մասին Թրամփը ինքնաթիռում լրագրողներին է պատմել։ Սի Ցզինպինը դեռևս չի խոսել։

«Հրաշալի հանդիպում էր։ Նա մեծ առաջնորդ է»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ 1-ից 10 բալային սանդղակով, որտեղ 10-ը ամենաբարձրն է, հանդիպումը 12 կգնահատեր։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն անմիջապես կնվազեցնի բոլոր չինական ապրանքների համար մաքսատուրքերը՝ ֆենտանիլի բաղադրիչների՝ ԱՄՆ արտահանումը դադարեցնելու միջոցառումների դիմաց։

«Ես մաքսատուրքը նվազեցրել եմ 10%-ով, ուստի այն ուժի մեջ է մտնում անմիջապես․ 10%՝ 20%-ի փոխարեն»,- ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ կարծում է՝ Սի Ցզինպինը «շատ կաշխատի» ֆենտանիլի առաքումները դադարեցնելու համար։

Բացի այդ, ըստ Թրամփի, Չինաստանը կվերսկսի ամերիկյան սոյայի ներմուծումը և կդադարի խոչընդոտներ ստեղծել հազվագյուտ մետաղների արտահանման համար։

«Հազվագյուտ մետաղների հարցն այժմ կարգավորվել է, և դա վերաբերում է ամբողջ աշխարհին։ Սա գլոբալ իրավիճակ է, ոչ միայն ամերիկյան։ Չինաստանի կողմից  խոչընդոտ այլևս չկա»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հաջորդ տարի ապրիլին անձամբ կայցելի Չինաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի