Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը եղբորը զրկել է արքայազնի տիտղոսից՝ Էփշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, կզրկվի իր բոլոր տիտղոսներից և կհեռանա Վինձորի ամրոցի թագավորական նստավայրից: Չարլզ III թագավորը սկսել է Եղիսաբեթ II թագուհու երկրորդ որդուն պատվավոր կոչումներից, տիտղոսներից և պարգևներից զրկելու պաշտոնական գործընթացը, հայտարարել է Բուքինգեմյան պալատը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ արքայազն Էնդրյուին «պաշտոնական ծանուցում է ուղարկվել Royal Lodge նստավայրում վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին», և որ նա «կտեղափոխվի մասնավոր բնակության վայր»: BBC-ի փոխանցմամբ՝ Էնդրյուն կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի թագավորական կալվածք։

Բուքինգեմյան պալատը որոշման մասին հայտարարել է բրիտանական արքայազնի և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի շուրջ սկանդալի ֆոնին, որը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման մեջ։ 2019 թվականին Էփշտեյնը հայտնաբերվել է կախված իր բանտախցում։

«Այս միջոցառումները համարվել են անհրաժեշտ, չնայած նրա [Էնդրյուի] կողմից մեղադրանքների շարունակական հերքմանը։ Ձերդ գերազանցությունները ցանկանում են հստակեցնել, որ իրենց մտքերն ու խորը համակրանքը բոլոր տեսակի բռնության զոհերի և վերապրածների հետ են և կմնան»,- ասվում է ​հայտարարության մեջ։

Արքայական ընտանիքի անդամի բարեկամությունը Էփշտեյնի հետ կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Վիրջինիա Ջուֆրեի՝ հետմահու հրատարակվելիք հուշագրությունից հատվածների հրապարակումից հետո: Այնտեղ նա պնդում է, որ Էփշտեյնի կողմից մարդկանց թրաֆիքինգի զոհ է եղել և 17 տարեկանում սեռական հարաբերություն է ունեցել արքայազն Էնդրյուի հետ:

Ըստ Բուքինգեմյան պալատի՝ արքայազն Էնդրյուն այսուհետ կկոչվի Էնդրյու Մաունթբեթեն-Վինձոր։

Հոկտեմբերի սկզբին Էնդրյուն հայտարարել էր, որ հրաժարվել է Յորքի դուքսի տիտղոսից։ 2022 թվականին նա զրկվել էր իր տիտղոսների մեծ մասից և ազատվել թագավորական պարտականություններից։ Արքայազնի տիտղոսից զրկվելը նրան չի հեռացնում բրիտանական գահի հավակնորդների ցուցակից. նա հերթում ութերորդն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի