Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում առերևույթ գրեթե 10մլն դրամի հափշտակության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

 

Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում նշանակել է անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն այդ պայմաններում ստացել  են աշխատավարձեր։

 

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում 2016թ. հունվարից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարվել է մարզադպրոցին պատկանող միջոցների՝ առանձնապես խոշոր չափերի, շուրջ 9,775,151 ՀՀ դրամի վատնում։

 

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  մարզադպրոցում տնօրենի կողմից որպես բժիշկ ձևակերպված անձը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն նրան վճարվել է ընդհանուր՝ 1,832,143 ՀՀ դրամ աշխատավարձ: Նույն կերպ, որպես  պահակներ ձևակերպված երկու անձանց վճարվել  է մի դեպքում 1.804.305, մյուսի դեպքում՝ 1,648,788 ՀՀ դրամ, որպես մարզիչ ձևակերպված անձին՝ 2,424,731 ՀՀ դրամ, որպես հրահանգիչ-մեթոդիստ մարզիչ ձևակերպված անձին՝ 921,176 ՀՀ դրամ, իսկ  որպես բանվոր ձևակերպված  անձին 1,144,008 ՀՀ դրամ աշխատավարձ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջիններս ևս իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել:

 

Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով առերևույթ ձեռք են բերվել առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության հատկանիշների մասին վկայող  տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ներկայացված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: