Հայաստանի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 34 մեդալ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած մինչև 20 (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ, որից 13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե:

Մ20 ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ) և Վարազդատ Լալայանը (+105 կգ)։ Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Մ23 ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ են դարձել Տաթև Հակոբյանը (90 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), որը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ, Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ)։ Իզաբելլա Յայլյանը (63 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մ20 հավաքականի կազմում Լեհաստան էին մեկնել 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշայիններ Կարեն Ավագյանը և Սամվել Բաբակյանը, 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը:

Մ23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացրել են 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: Մարզիկները մրցավայր էին մեկնել ծանրամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:

Նշենք, որ առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Սիմոն Մարտիրոսյանը, իսկ ծանրամարտի Հայաստանի Մ20 հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը: