Ադրբեջանի և Սերբիայի հրետանավորները համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների հրետանավորների մասնակցությամբ։

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ Սերբիայում անցկացվող մարտավարական զորավարժությունների ժամանակ հրետանային ստորաբաժանումները մարտական ​​կրակ են բացել ինքնագնաց հաուբիցների և համազարկային  կրակի ռեակտիվ համակարգերի միջոցով։ Նշվում է, որ NORA B-52 հրետանային կայանքներից վարժանքների ընթացքում թիրախները ոչնչացվել են հրետանային կրակով, և զինծառայողները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Զորավարժությունը կենտրոնացած է եղել փորձի փոխանակման, հրամանատարական կազմի գիտելիքների և հմտությունների բարձրացման, անձնակազմի դաշտային և գործնական հմտությունների կատարելագործման, ինչպես նաև մարտական ​​գործողությունների ընթացքում ստորաբաժանումների գործողությունների պլանավորման վրա։

Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ Սերբիան Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի