Polymetal-ը պատրաստվում է վաճառել Կապանի ոսկու հանքը ղրղզական ընկերությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

En+ Group-ի նախկին գլխավոր տնօրեն Արտյոմ Վոլինեցի ղեկավարած Chaarat Gold ընկերությունը կարող է Polymetal-ից գնել Կապանի ոսկու հանքի ակտիվները: Ըստ տեղեկությունների՝ գործարքը 75 մլն դոլար կարժենա: Polymetal-ի համար սա մեծ գործարք չէ, սակայն Chaarat-ի կարող է օգնել հասնել ցանկալի աճի: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Polymetal-ում հաստատել են Kapan Mining and Processing Company-ի ակտիվները ղրղզական Chaarat-ին վաճառելու հարցով բանակցություններ վարելու փաստը: Ընկերությունը դեռևս օգոստոսին հայտնել էր, որ ծրագրում է ԱՊՀ-ում հանք ձեռք բերել. հիմա արդեն հաստատել է, որ խոսքը Կապանի մասին է: Այն ներառում է նույնանույն գործող հանքը, դեռևս չմշակվող Լիճքվազ հանքավայրն ու հարստացուցիչ կոմբինատը:

Ընդհանուր պաշարները ոսկու համարժեքով այստեղ կազմում են 0.7 մլն ունցիա, ռեսուրսները՝ 1.9 մլն ունցիա: 2017 թվականին Կապանում 50.000 ունցիա ոսկի է արդյունահանվել:

Polymetal-ը Կապանի հանքը ձեռք է բերել 2016 թվականին, կանադական Dundee Precious Metals Inc.-ից, իսկ արդեն 2018-ի ապրիլին հայտարարել իր մի քանի հանքերի (այդ թվում՝ Կապանի) վաճառքի մասին՝ ակնկալելով 150-200 մլն դոլարի ներգրավում՝ պարտքերի չափը նվազեցնելու համար: