Օլիգարխները պետք է քաղաքականությունից հեռու մնան․ եթե եկան այս դահլիճում նստեցին՝ նոր ԸՕ-ն Էդմոն Մարուքյանի համար ունենալու է զրո արդյունք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Կառավարության ծրագրում գրված է, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից և հակառակը. սա է այն տրամաբանությունը, որը դրվել է Կառավարության ծրագրում, որի համար էլ այս օրենսգիրքն ընդունվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Գործարարները, եթե եկան այս դահլիճում նստեցին, նորից քվեարկելու են ըստ իրենց բիզնես շահերի։ Եթե դա եղավ, նշանակում է այս Ընտրական օրենսգրքի ընդունումը զրո է լինելու ինձ համար։ Եթե մենք չենք տարանջատում բիզնեսը քաղաքականությունից, նոր Ընտրական օրենսգիրքը զրո է լինելու, հետևաբար, մենք ինչո՞ւ ենք կողմ, որ այն ընդունվի, ինչո՞ւ ենք գնում այդ ճանապարհով, որովհետև հույս ունենք, որ մարզերից մարդիկ կներգրավվեն ցուցակներում, որպեսզի բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից»,- ասաց «Ելք»-ական պատգամավորը։

Վերջինս նշեց, որ խոշոր գործարարները, օլիգարխները պետք է քաղաքականությունից հեռու մնան,  իսկ քաղաքական գործիչներն էլ պետք է զբաղվեն քաղաքականությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։