Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ պլանը․ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի դիրքորոշման «արմատական ​​փոփոխության» մասին

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անքորիջում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունգարական Ultrahang յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ալյասկայի գագաթնաժողովից առաջ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Մոսկվա է բերել Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները, որոնք ուշադիր ուսումնասիրվել են ռուսական կողմից։ Հանդիպման ժամանակ Պուտինը մանրամասն կրկնել է հայեցակարգի յուրաքանչյուր տարրը։

«Ամեն ինչ հաստատվել էր։ Դրանից հետո Պուտինը հայտարարել էր, որ Կրեմլը պատրաստ է ընդունել իրենց հայեցակարգը և գործնականում առաջ շարժվել առաջարկվող հիմքերի վրա»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում «արմատապես» փոխվել է։ Նա նշել է, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո Թրամփն «ուղղակիորեն և հրապարակայնորեն հայտարարել է, թե կարծում է, որ խոսքը հրադադարի մասին չէ, այլ կայուն, երկարաժամկետ խաղաղության»։ Հիմա, հավելել է Լավրովը, խոսքը միայն հրադադարի մասին է։

«Այս պահին նրանք խոսում են միայն անհապաղ հրադադարի մասին, իսկ հետո պատմությունը կդատի. սա արմատական ​​փոփոխություն է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները «գտնվում է եվրոպական «բազեների», Վլադիմիր Զելենսկիի և այլոց կողմից հսկայական, անհավանական ճնշման տակ, որոնք չեն ցանկանում որևէ ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցություն»։

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ»։ Նա առաջարկել էր դադարեցնել մարտերը առաջնագծում։ Այս առաջարկին աջակցել էին Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդները։

Լավրովն էլ հայտարարել էր, որ Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։

Հավելենք, որ Թրամփն ու Պուտինը պետք է գագաթնաժողով անցկացնեին Բուդապեշտում, սակայն հանդիպումը տեղի չի ունենա։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր գագաթնաժողովի չեղարկման մասին, մինչդեռ ռուսական կողմը խոսել է  «հանդիպումը հետաձգելու» մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի