ԸՕ ընդունումը նախորդ անգամ տապալվեց, քանի որ բացականեր կային նաև «Ծառուկյան» դաշինքից․ Էդմոն Մարուքյանը՝ Գևորգ Պետրոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարանը պետք է ընդունի երկու ընթերցմամբ 24-ժամյա ռեժիմում։

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում նշեց, որ հաշվի առնելով իրենց քաղաքական թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև ստորգրված հուշագիրը, իր գործընկեր պատգամավորներին հորդորում է կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին։

Հարցին ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հուշագիրը այնքանով է առնչվում դրան, որ օրենսգրքի առաջին տապալումից հետո իրենք են նախաձեռնել արտահերթ նիստում այն կրկին քննարկելու մասին ստորագրահավաքը։

«Պարո՛ն Պետրոսյան, հուշագիրը մինչ այդ էր ստորագրվել, և նախորդ անգամ, որ տապալվել է, բացականեր կային նաև ձեր քաղաքական թիմից։  Դա նաև «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է եղել, և պետք չէ, միայն այն ներկայացնել «Ծառուկյան» դաշինքի անունից»,- նկատեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանին ի պատասխան էլ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Ստորագրահավաքը նախաձեռնել ենք մենք, որից հետո «Ելք» խմբակցությունը միացել է դրան»։

Մանրամասները՝ տեսանյութում։