Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ հավաքների կազմակերպման, նյութական շահագրգռվածության ձևակերպումն իրավաչափ չէ․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈԻԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումն իրավաչափ չէ: Հաստատվել է, որ հավաքների կազմակերպման, անցկացման, նյութական շահագրգռվածության վերաբերյալ առկա ձևակերպումը չի կարող լինել իրավաչափ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելել է, որ իրավական որոշակիության տեսանկյունից այն անհստակության բարձր աստիճանով օգտագործվել է քաղաքական իշխանությունների կողմից՝ իրավապահ մարմիններին պատվեր իջեցնելու համար։ Ըստ Մինասյանի՝ դրանով անցնում են ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ ձևավորվող շարժումները և անհատները։

Մինասյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմիններն անտեսել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հավաքների ացնկացման վերաբերյալ կարգավորումները սխալ են կիրառվել, մարդկանց անազատության մեջ են պահել։

«Բազմաթիվ դեպքերում կալանքներ են եղել, ունենք նաև դատական ակտ։ Ըստ էության, հակասահմանադրական, միջազգային իրավունքին հակասող այս դրույթը կիրառվել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ, իշխանությունների կողմից ասպատակումների են ենթարկվել ՀՅԴ Եղեգնաձորի, Վայքի, Արմավիրի, Արարատի գրասենյակները, կուսակցականներ, ներառյալ՝ ԳՄ անդամներ, ենթարկվել են անհամաչափ սահմանափակումների»,- ընդգծեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան