Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով ևս մեկ գրառում է կատարել
Տնտեսություն
24.10.2025 | 13:05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգով հերթական գրառումն է կատարել։
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևանի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 10 միլիոն դրամ»,- գրել է Փաշինյանը։