Իդրամ QR-ով վճարումները Հայաստանում հասանելի դարձան Bybit-ի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակ Իդրամը սկսում է համագործակցություն աշխարհի խոշորագույն կրիպտո բորսաներից մեկի՝ Bybit-ի հետ։ Գլխավոր նպատակը Հայաստանում վճարային համակարգի զարգացումն է՝ արդի և նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շուտով Bybit հավելվածի օգտատերերը կկարողանան Հայաստանում կատարել Իդրամ QR վճարումներ ավելի քան 25 հազար առևտրային կետերում։

«Այս համագործակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Իդրամի, այլև ՀՀ ամբողջ վճարային համակարգի համար, քանի որ Իդրամի առևտրային գործընկերների ավելի քան 25 հազար ցանցում, բացի Իդրամի օգտատերերից, նաև Bybit ընկերության օգտատերերը կկարողանան կատարել վճարումներ՝ արագ, ապահով, անվտանգ և շատ պարզ»,- ասում է Իդրամ ընկերության կոմերցիոն  տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Աշխարհում վճարային ոլորտը մեծ զարգացում է ապրում։ Նաև սա է պատճառը, որ Իդրամը շարունակում է ընդլայնել իր միջազգային համագործակցությունների շրջանակը։

«Bybit-ի հետ ռազմավարական համագործակցության արդյունքում մենք ոչ միայն խթանում ենք բիզնեսի զարգացումը, այլև առավելագույնս նպաստում ենք ՀՀ ֆինանսական համակարգի զարգացմանը»,-  նշում է Իդրամի էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։

Իդրամ-Bybit համագործակցությունը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ։ Քննարկելով տարբեր գաղափարներ՝ կողմերը եկել են եզրակացության, որ հենց QR կոդով վճարումներն են ամենանպատակահարմար տարբերակը։

«Կարծում եմ՝ Իդրամի թիմն ամենապրոֆեսիոնալներից է, որոնց հետ մենք երբևէ աշխատել ենք։ Թե՛ ենթակառուցվածքների, թե՛ համագործակցության առումով ամբողջ գործընթացը սահուն և արդյունավետ է ընթացել։ Իդրամն այս համագործակցությունը դարձրել է շատ հուսալի մեզ համար»,- ընդգծում է ByBit-ի Միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Միխայիլ Դերբիշևը։

«Իդրամը շատ պրոֆեսիոնալ գործընկեր է։ Bybit-ը և ավանդական ֆինթեք ընկերությունները դաշնակիցներ են։ Իդրամի գործընկեր վաճառակետերի ցանցում Bybit հավելվածի ընդլայնումը Հայաստանում ևս մեկ քայլ է մեր գլոբալ ծավալման ճանապարհին՝ մեր համայնքի համար կրիպտո-հարմարավետությունն ավելի բարձրացնելու ուղղությամբ»,- ասում է Bybit վճարային բիզնեսի զարգացման տնօրեն Սոֆի Չենը։

Իդրամ QR-կոդով վճարում անելը չափազանց հեշտ է․ պարզապես պետք է  Bybit հավելվածում սեղմել Bybit Pay կոճակը, ընտրել QR-pay տարբերակը, այնուհետև սքանավորել վաճառակետում տեղադրված QR-կոդը, և երբ բացվի վճարման հաստատման պատուհանը՝ սեղմել «հաստատել» կոճակը՝ վճարումն ավարտելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան