ԱՄՆ-ն ու Իսրայելը տարաձայնություններ ունեն Գազա թուրքական զորքերի հնարավոր տեղակայման հարցում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածում Թուրքիայի ցանկացած ռազմական միջամտության հարցում մերժումը հակասում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է «կառուցողական դեր» խաղալ անկլավում, գրում է Turkish Minute-ը։

Չորեքշաբթի Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ «Թուրքիան չի ներգրավվի» Գազայի իրավիճակում՝ նախորդ օրը Երուսաղեմում Նեթանյահուի և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի միջև այդ հարցի շուրջ բախման մասին հաղորդագրություններից հետո։

«Ոչ մի տարաձայնություն չկա։ Թուրքիան չի ներգրավվի»,- Times of Israel-ին ասել է գրասենյակը։

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն «ամբողջությամբ մերժել է» Թուրքիայի մասնակցության հնարավորությունը Գազայում խաղաղապահ ուժերին, ինչպես նաև Եգիպտոսի և Հորդանանի կողմից մարզված Պաղեստինյան ինքնավարության անվտանգության ուժերի տեղակայմանը: Լրատվամիջոցի պաղեստինյան աղբյուրը նշել է՝ Նեթանյահուն պնդել է, որ հրադադարի «երկրորդ փուլի պայմանները», մասնավորապես, ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելը, պետք է իրականացվեն պատերազմից հետո կառավարման կամ անվտանգության կարգավորումների վերաբերյալ որևէ քննարկումից առաջ։

Իսրայելի հայտարարությունը հնչել է Վենսի այն հայտարարությունից մեկ օր անց, որ Միացյալ Նահանգները «կառուցողական դեր է տեսնում թուրքերի համար» Գազայի կայունացման ջանքերում, ինչն արվել է Իսրայելի հարավում Վաշինգտոնի կողմից հրադադարը վերահսկելու համար ստեղծված Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Times of Israel-ի լրագրողի հարցին՝ թուրքական զորքերը կարող են տեղակայվել «Իսրայելո՞ւմ, թե՞ Գազայի հատվածում», Վենսը պատասխանել է. «Իսրայելում զորքերի առկայության հարցը պետք է համաձայնվի իսրայելցիների հետ»։

Նա հավելել է՝ Միացյալ Նահանգները «ոչինչ չի պարտադրի մեր իսրայելցի ընկերներին», բայց գնահատում է Թուրքիայի ներդրումը։ Վենսը նաև հաստատել է, որ Գազայում ԱՄՆ ցամաքային զորքեր չեն լինի, և ասել, որ հրադադարի գործընթացի հետ կապված միջազգային անվտանգության ներկայության պլանավորումը շարունակվում է՝ առանց նշելու պոտենցիալ մասնակիցներին։

Վաշինգտոնը Թուրքիային է վերագրել ՀԱՄԱՍ-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմն ընդունելու հարցում իր ներդրումը։ Անկարան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել առաջարկվող Միջազգային կայունացման ուժերին (ISF), որոնք կհետևեն համաձայնագրին և կօգնեն Գազայի վերականգնմանը՝ կամ քաղաքացիական, կամ ռազմական կարգավիճակով՝ կախված վերջնական մանդատից։

Թրամփի վարչակազմի՝ 20 կետից բաղկացած Գազայի ծրագիրը նախատեսում է արաբ և միջազգային գործընկերներից կազմված ISF՝ ստուգված պաղեստինյան ոստիկանությանը մարզելու և աջակցելու, սահմանային տարածքները պաշտպանելու և մարդասիրական օգնությունը վերահսկելու համար։ Հրադադարի առաջին փուլը սկսվել է 12 օր առաջ, որին հաջորդել է ՀԱՄԱՍ-ի 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումներից մնացած կենդանի պատանդների ազատ արձակումը Իսրայելի վրա և մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։

Եթե ​​Իսրայելը շարունակի դեմ լինել Թուրքիայի մասնակցությանը, դա կարող է փորձության ենթարկել Անկարայի վերսկսված ներգրավվածությունը գործընթացում:

Չնայած Անկարայի կողմից Իսրայելի դեմ 2024 թվականի մայիսին հայտարարված առևտրային էմբարգոյին՝ հարյուրավոր թուրքական նավեր շարունակում են նավարկել դեպի Իսրայելի նավահանգիստներ օտարերկրյա դրոշների ներքո, ինչը սրում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից կեղծավորության մեղադրանքները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի