Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի գործին, ասաց, որ չի կարող մեկնաբանել իրավական գործընթացները, սակայն ընդգծեց՝ իրավապահ մարմինները գնահատել են, որ Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել։

«Մենք չենք կարող ասել՝ այս հանցագործը մի քիչ լավն է, եկեք աչք փակենք, մյուսն այնքան էլ լավը չէ, եկեք աչք չփակենք»,- նշեց Պապոյանը։

Factor TV-ի լրագրողի դիտարկմանը, որ Օսիպյանի հայտնի «բմբուլները քամուն տալու» արտահայտությունը դարձվածք է, նախարարը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ քրեական հետապնդումը կապ չունի այդ դրվագի հետ։ Նրա խոսքով՝ նույնիսկ վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք ձերբակալության հիմքում այդ արտահայտությո՞ւնն է եղել, ինչին պատասխանել են, որ ոչ, քանի որ տվյալ դրվագում հանցակազմ չի տեսել։

«Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյոք վարչապետին ուղղված ցանկացած կոշտ քննադատություն կարող է քրեական հետապնդման հիմք դառնալ, Պապոյանը հակադարձեց՝ տարբերություն կա քննադատության և բռնության կոչերի միջև։

«Մեկ բան է, երբ մենք միմյանց նկատմամբ կոշտ հարցադրումներ կամ քննադատություններ ենք հնչեցնում, մեկ այլ բան է, երբ բռնության կոչեր են հնչում»,- նշեց նախարարը։

Factor TV-ի լրագրողի հիշեցմանը, որ իշխանության ներկայացուցիչները նույնպես հաճախ օգտագործում են կոշտ արտահայտություններ՝ «ծեփել», «չոքացնել», «կզացնել», Պապոյանը դրանք բնորոշեց որպես քաղաքական խոսույթ՝ շեշտելով, որ դրանք ուղղված են «մեր երեխաների խաղաղությունը և մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը գողացող մարդկանց»։

Զրույցի ավարտին նախարարը հայտարարեց, որ իր համար կարևոր է ոչ թե կոնկրետ անձի ինքնությունը, այլ այն, թե արդյոք իրավապահ մարմինները արձագանքում են բռնության կոչերին՝ անկախ նրանից, թե դրանք ում են ուղղված։

«Ի՞նչ կապ ունի այդ մարդկանց անուն-ազգանունը՝ Գևորգ Պապոյան, Նարեկ Կիրակոսյան, Արթուր Օսիպյան, Նիկոլ Փաշինյան, թե Պողոս Պողոսյան։ Եթե Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացին մյուսի նկատմամբ բռնության կոչ է անում, իրավապահները պետք է արձագանքեն»,- ասաց նա։

Պապոյանը նաև պնդեց, որ Հայաստանում հաճախ իշխանության ներկայացուցիչներն են դառնում վերբալ բռնության թիրախ։

«Ամբողջ աշխարհում սովորաբար իշխանությունն է բռնության ենթարկում ընդդիմությանը կամ չի ենթարկում։ Այստեղ հակառակն է՝ ընդդիմությունն է ենթարկում իշխանությանը վերբալ բռնության»,- եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան