Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել

Լուրեր

06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
Բոլորը

Հունիսի 8-ի առավոտյան ՆԱՏՕ-ի ֆրանսիական կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը, հաղորդում է Delfi-ն՝ հղում անելով Լատվիայի ազգային զինված ուժերին։ Current time-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ երկրից դուրս Լատվիայի օդային տարածք մտնող անօդաչու է խոցվում: Նման միջադեպեր գրանցվել են նաև նախկինում, բայց անօդաչու թռչող սարքերը երբեք չեն ոչնչացվել:

Լատվիայի զինված ուժերը չեն նշել, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը։

ԶՈՒ-ի տվյալներով՝ անօդաչուն երկրի օդային տարածք է մտել արևելքից։ Լատվիայի Լուձ և Ռեժեկնե համայնքների բնակիչներն օդային տարածքում սպառնալիքի մասին «նարնջագույն» նախազգուշացում են ստացել, ինչը նշանակում է, որ պետք է ապաստան գտնեն։ Հարևան Ալուկսնե և Բալվի համայնքների բնակիչները ստացել են «դեղին» ազդանշան, որը վկայում է օդային հարձակման տագնապի մասին, սակայն այնպիսին, որի ընթացքում որևէ հետագա գործողություն չի պահանջվում։ Անօդաչու թռչող սարքը խոցումից հետո ընկել է լիճն և պայթել։

ՆԱՏՕ-ի Բալթյան երկրների օդային պարեկության առաքելության կործանիչն Էստոնիայի երկնքում խոցել է ևս մեկ անօդաչու թռչող սարք։

Հունիսի լույս 8-ի գիշերն էլ Մոլդովայի օդային տարածք է ներխուժել մեկ այլ անօդաչու թռչող սարք. դրա պայթած բեկորները հայտնաբերվել են Օրգեյի շրջանի Լոպատնա գյուղի մոտ գտնվող դաշտում։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն անվանելով Մոլդովայի ազգային անվտանգությանը սպառնալիք և պետական ​​ինքնիշխանության խախտում: Նախարարությունը հայտարարել է, որ «մեծ հավանականությամբ»՝ պայթած անօդաչու թռչող սարքն ուկրաինական ծագում է ունեցել։ Սակայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ  անօդաչուն ռուսական է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի