ՌԴ-ն հարվածել է Խարկովին և Պավլոգրադին․ ավելի քան երկու տասնյակ վիրավոր կա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսական ուժերը հոկտեմբերի լույս 21-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինային մի քանի շրջաններին։ Խարկովում տուժել է ինը մարդ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ ռուսական ուժերն ավիառումբերով հարվածել  են Արդյունաբերական շրջանին՝ վնասելով առնվազն 15 մասնավոր տուն։ Նա հավելել է, որ հարված է հասցվել նաև Նեմիշլյանսկի շրջանին, և հետևանքները պարզվում են, գրում է Current time-ը։

Չեռնիգովում և Չեռնիգովի հյուսիսային շրջանում ռուսական հարձակման հետևանքով էլեկտրամատակարարումը խափանվել է։

Պավլոգրադում վիրավորվել է տասնվեց մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Գայվանենկոն հայտնել է, որ ռուսական բանակը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է սկսել քաղաքի վրա։ Վնասվել են ենթակառուցվածքները։

Նիկոպոլում էլ հարվածի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական ընկերության շենքը, բազմահարկ շենք, երկու մասնավոր տուն, երկու օժանդակ շինություն, գազատար և էլեկտրահաղորդման գծեր։

Խերսոնը նույնպես գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռներով, չորս «C-300» զենիթային կառավարվող հրթիռներով և 98 անօդաչու թռչող սարքերով։ Նշվում է, որ «խոցվել/ճնշվել» է 58 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի