Շոկային ասելը մեղմ է․ Ժաննա Անդրեասյանը՝ Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի ձերբակալության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
Բոլորը

«Կսպասեմ դատավճռին, բայց այն հաղորդագրությունը, որը տարածվեց, ավելի քան մտահոգիչ է, և ես կարծում եմ, որ շատ մեծ անելիք ունենք՝ խնդիրները հասկանալու համար։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Մանկավարժական համալսարանի ռեկտորի և այլ աշխատակցի ձերբակալություններին։

Հիշեցնենք՝ իրավապահները տեղեկացրել են, որ ռեկտորը կաշառք է ստացել։

«Այն, ինչ հաղորդագրությամբ տարածվեց, մեղմ է ասել, ինձ համար շոկային է։ Անթույլատրելի են նման իրավիճակները, պետք է բացառվեն ցանկացած բուհում և հատկապես մանկավարժական համալսարանում, որտեղ ուսուցիչ են կրթում»,-ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ բուհի ղեկավարությունը կփոխվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան