Եթե մենք չաշխատենք, խանութներում ապրանք չի լինելու, սա սև-սպիտակի հարց չէ. վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Բեռնատարների վարորդները այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա սահմանափակումը հանելու վերաբերյալ:

Խնդիրը լուծելու պահանջով արդեն երրորդ անգամ դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռափոխադրումներ իրականացնող վարորդները բողոքի ցույց են անում։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ եթե խնդիրը չկարգավորվեց, տնտեսական լուրջ խնդիրներ են առաջանալու։

«Եթե խնդիրը չլուծվեց, հունվարին ավելի է վիճակը սրվելու, շրջափակման մեջ ենք հայտնվելու։ Գիտեք նաև, թե ինչ վիճակ է Վրաստանում հայ բեռնափոխադրողների համար։ Եթե գյուղացին լոլիկ ու վարունգ աճեցրեց, բայց վարորդը չկարողացավ արտահանել, ամբողջ տնտեսությունը կարող է կաթվածահար լինել, օրհասական վիճակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ակցիան քաղաքական նպատակ չունի, «սևերի-սպիտակների» հարց չկա։

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող վարորդները պատրաստվում են նամակ փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր նախկին 180 օրվա փոխարեն։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Բողոքի ակցիա իրականացնող վարորդները պահանջում են, որպեսզի ՌԴ նոր միգրացիոն փոփոխությունը Հայաստանին չվերաբերի։

Նշենք, որ նախորդ շաբաթ վարորդները ևս բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զրուցել էր նրանց հետ և ասել, որ զբաղվում են այս խնդրով: Նախարարը, սակայն, ժամկետներ չէր նշել, թե երբ կարող է խնդիրը լուծվել։ Նախորդ շաբաթ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները նաև նամակ- դիմում էին փոխանցել կառավարություն, սակայն, մինչև այս նրանց գործադիրից չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան