Սոչիում հորդառատ անձրևների պատճառով խուճապ է. մարդիկ արագորեն դատարկում են մթերային խանութները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Սոչիում խուճապային տրամադրություն է. քաղաքացիներն արագորեն դատարկում են մթերային խանութները: Այսօր երեկոյան Սոչի կժամանի 50 տոննա մթերքով բեռնված շոգենավ: Ինտերֆաքսին այս մասին հայտնել է քաղաքապետարանի սպառողական շուկայի և ծառայությունների վարչության ղեկավար Անդրեյ Նիկոնչուկը:

Նա քաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ պարենային անվտանգության համար. «Բոլոր խանութներն ապահովված են սննդամթերքով: Ոչ մի խնդիր չկա»: Քաղաքապետարանը նաև հերքել է խմելու ջրի հետ կապված խնդիրների մասին տեղեկությունները:

Նշենք, որ իրարանցման պատճառը ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղացած հորդառատ անձրևներն են: Հեղեղումների հետևանքով երկրամասի մի շարք բնակավայրերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Հեղեղումների հետևանքով երկրամասում առնվազն 6 մարդ է զոհվել, 13 մարդ հոսպիտալացվել է:

Սոչիի, Տուապսեի և Ապշերոնի տարածքում փոթորկի նախազգուշացումն ու արտակարգ իրավիճակի ռեժիմը պահպանվում են: Օդերևութաբանները հոկտեմբերի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը կրկին հորդառատ անձրևներ են կանխատեսում: