Պուտինն Ալյասկայում զայրացրել է Թրամփին Ռյուրիկի մասին պատմություններով և վերջնագրերով․ դրանից հետո ԱՄՆ նախագահը սկսել է լսել Ուկրաինայի դիրքորոշումները․ FT

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած գագաթնաժողովը վերածվել է ֆիասկոյի, քանի որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի փոխարեն՝ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի առաջնորդից ստացել է միջնադարյան իշխանների մասին երկար պատմական դասախոսություն։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է The Insider-ը։

Պուտինը մերժել է հրադադարի դիմաց պատժամիջոցների մեղմացման մասին ԱՄՆ-ի առաջարկը՝ պահանջելով Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիա և Դոնբասում դեռևս չգրավված տարածքների փոխանցում Ռուսաստանին։

Լրատվամիջոցը հայտնում է, որ փակ դռների հետևում Ռուսաստանի առաջնորդը Թրամփին իսկական պատմական էքսկուրս է կազմակերպել՝ հիշատակելով Նովգորոդի Ռյուրիկին, Յարոսլավ Իմաստունին և 17-րդ դարի կազակ Բոգդան Խմելնիցկիին՝ գործիչներ, որոնց նա հաճախ է մեջբերում Ռուսաստանի և Ուկրաինայի միասնության թեզը հիմնավորելիս։ Թրամփն այնքան ցնցված է եղել ստեղծված իրավիճակից, որ մի քանի անգամ բարձրացրել է ձայնը և նույնիսկ, աղբյուրիի պնդմամբ, սպառնացել լքել հանդիպումը։

Ի վերջո, ԱՄՆ նախագահը վաղաժամկետ ավարտել է բանակցությունները և չեղարկել նախատեսված ընթրիքը, որի ժամանակ պատվիրակությունները պետք է քննարկեին ապագա տնտեսական կապերը։ Թրամփը փորձել է առաջարկել Ղրիմի 2014 թվականի բռնակցման ճանաչումը և ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի որոշակի դիրքերից, սակայն դա անընդունելի է եղել Պուտինի համար, որը պահանջել է ամբողջ տարածաշրջանի հանձնում։

Ձախողված գագաթնաժողովից հետո առաջնորդների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Պուտինի վարքից հիասթափված՝ Թրամփը թույլ է տվել եվրոպացի դաշնակիցներին զենք գնել ամերիկյան պաշարներից Ուկրաինայի համար և սկսել է քննարկել Մոսկվա հասնելու ունակ Tomahawk հեռահար թևավոր հրթիռները Կիևին մատակարարելու հարցը։ Վաշինգտոնը նաև լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանից ներմուծվող նավթի վրա՝ ի պատասխան ռուսական նավթի շարունակական գնումների։

Միևնույն ժամանակ, նշում է FT-ն, Պուտինը շարունակում է հրապարակավ գովաբանել Թրամփին՝ ցավակցություն հայտնելով պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության կապակցությամբ և հայտարարելով, որ ամերիկացի նախագահը արժանի էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Այնուամենայնիվ, եվրոպացի պաշտոնյաները զգուշացնում են, որ Թրամփի հետ «անընդհատ գնում է պարանի քաշում» և մի  օր նա Պուտինին խնդիր է համարում, իսկ հաջորդ օրը կարող է կրկին թեքվել դեպի նախկին դիրքորոշում։

Հոկտեմբերի 16-ին Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել Բուդապեշտում հանդիպման վերաբերյալ: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այն կարող է տեղի ունենալ «երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ուշ»:

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստ է ընդունել Պուտինին և կապահովի նրա անվտանգ մուտքն ու վերադարձը հայրենիք՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ 2023 թվականի մարտին տրված ձերբակալման օրդերին: Այս գարնանը Հունգարիան արդեն անտեսել է Միջազգային քրեական դատարանի որոշումները՝ ընդունելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ նույնպես գործում է Միջազգային քրեական դատարանի օրդերը: Մայիսի վերջին Հունգարիայի խորհրդարանը քվեարկել էր Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի