«Ցանկացած պահի հասարակությունը կարող է պարտադրել, որ Հոկտեմբերի 27-ը ևս լիարժեք բացահայտվի»․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ Հոկտեմբերի 27-ի բացահայտման առթիվ քաղաքական ուժերի պահանջն այսօր հստակ չի երևում, սակայն հասարակության հիշողության մեջ դա դրված է և ցանկացած պահի հասարակությունը կարող է հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ու պարտադրել, որ Հոկտեմբերի 27-ը ևս լիարժեք բացահայտվի։

Նշենք, որ վաղը կլրանա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 19-րդ տարելիցը։ «Դա հանցագործություն էր պետության դեմ, իսկ եթե պետությունը չի բացահայտել՝ ինչ հարված ստացավ և պատճառները որտեղ էին, նմանատիպ հարվածներ միշտ կարող է ունենալ։ Որպեսզի նմանատիպ հարվածներից խուսափի, պետք է Հոկտեմբերի 27-ը օր առաջ բացահայտի»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ը սովորական, «ուչաստկովիի մակարդակի» բացահայտման քրգործ չէր։ «էնտեղ կային նաև աշխարհաքաղաքական և հատուկ ծառայություններին բնորոշ ինչ-որ ձեռագրեր։ Տրամաբանության մեջ ամեն ինչ նկատելի է, բայց դա պետք է իրացվեր փաստացի քննությամբ ձեռք բերված նյութերի հիման վրա, որը ենթադրում ենք, կունենանք Մարտի 1-ի բացահայտումներին զուգահեռ կամ դրանից անմիջապես հետո»,- նշեց Քոչարյանը։

«Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի նախկին անդամը համարում է, որ «Մարտի 1-ի» գործի քննությունն այսօր փակուղում չէ։ Ըստ նրա, այսօր արդեն ակնհայտ է, որ քննության արդար ընթացքի վրա ազդող ուժերի խնդիրը կլուծվի արտահերթ ընտրությունների արդյունքում, «երբ որ քաղաքական դաշտն ամբողջությամբ կլինի կայուն, հստակեցված, խանգարող որևէ հանգամանք չի լինի»։

«Միքայել Հարությունյանը պետք է օր առաջ բերվի Հայաստան, որովհետև Մարտի 1-ի քննությունն իրականացնելու համար շատ կարևոր է, որ Միքայել Հարությունյանի անձը գա և էստեղ որպես մեղադրյալ տա բացատրություններ նախաքննության մարմնին։ Քանի ինքը Հայաստանում չէ, կասկածները, որ գործը կարող է գնա փակուղի, կարող են մնալ հասարակության մեջ, չնայած գործն ունի բազմաճյուղ վեկտոր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե սկսել ենք վերևներից, Միքայել Հարությունյանին Հայաստան բերելը դառնում է նաև ազգային անվտանգության խնդիր և դրա բացատրությունը մեր իրավապահ մարմինները պետք է կարողանան տալ։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը ինչ-որ ձևով խոընդոտում է դրան, ապա հայկական կողմը ՌԴ-ի հետ պետք է տա մեր երկրի ինքիշխանությանը վերաբերող այս կարևոր հարցի լուծումը։

«Կուզեի լսել հստակ՝ ով է գաղտնալսել ԱԱԾ և ՀՔԾ պետերին»,- անդրադառնալով հայտնի գաղտնալսմանը՝ ասաց Քոչարյանը՝ հավելելով․ «Դա ունիկալ երևույթ է, որը պետք է կանխվի շատ արագ։ Եթե դա արտաքին հետք ունի, շատ ավելի վտանգավոր է»։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, մի բան ակնհայտ է, որ այն ֆիկտիվ չէ, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էր արվում։ «Երբ կոռուպցիայի դեմ պայքարը կլինի ֆիկտիվ՝ կասեն և չեն անի, հասարակությունը կմերժի այս կառավարությանը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանի իշխանության հետ»,- եզրափակեց Քոչարյանը։

Մանրամասները դիտեք Անդրանիկ Քոչարյանի հետ Factor.am-ի հարցազրուցում։

Մարինե Խառատյան