Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Դատախազության բողոքը բավարարվել է մասնակի

Լուրեր

01.07.2026 | 16:11
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով
01.07.2026 | 16:03
ՌԴ-ն գլխավոր սպառնալիքն է․ Ռյուտեն ներկայացրել է «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգը՝ Եվրոպայի ավելի մեծ ներգրավմամբ
01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

«Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝

  • «ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,
  • «ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,
  • ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր,
  • «AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
  • AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
  • «AKM» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի 3 ակոսափող կարաբին,
  • «MAUSER Mod.98 տեսակի 7,92 մմ տրամաչափի ակոսափող հրացան,
  • «TO3-8» տեսակի 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող 2 հրացան,
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ օպտիկական նշանառության սարքով,
  • Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ / տրամաչափի ակոսափող 2 հրացան,
  • «PПГ-7» տեսակի ձեռքի հակատանկային նռնականետ,
  • 40մմ տրամաչափի «PПГ-7B» տեսակի «PД-409» համարի ձեռքի հակատանկային նռնականետ,
  • ռազմամթերք հանդիսացող 8.119 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 532 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 220 հատ 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ,
  • 149 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 246 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 2 հատ 38SPL տրամաչափի փամփուշտներ,
  • 1 հատ 10,75 մմ տրամաչափի փամփուշտ,
  • 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ,
  • 1 հատ 7,65 մմ տրամաչափի փամփուշտ,
  • 2 հատ գործարանային արտադրության 23 մմ տրամաչափի փամփուշտներ,
  • 2 հատ գործարանային արտադրության «PГД-5» տեսակի ձեռքի բեկորային նռնակներ,
  • 1 հատ գործարանային արտադրության «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ,
  • 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված նռնակ,
  • 1 հատ «УЗРГМ-2» տեսակի պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,
  • 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,
  • 1 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչ, որի վրա տեղադրված է «УЗР-ГМ» տեսակի պայթուցիչի բռնկիչ,
  • 2 հատ «ЭДП-p»,
  • 2 հատ «ЭДП»,
  • 6 հատ՝ «ЭД-8-Э» և 5 հատ «ЭДП-КЗ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրադետոնատորներ,
  • 1 հատ «КД-8А» և 12 հատ «КД-8C» տեսակի դետոնատորներ,
  • 4 հատ գործարանային արտադրության բռնկիչներ՝ նախատեսված ձեռքի նռնակների պայթուցիչների համար, ինչպես նաև գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուս:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը»,- ասված է հաղորդագրությունում։