Օջալանը Իրաքի Քուրդիստանի նախագահին խնդրել է օգնել Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Քուրդսիտանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը դիմել է Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին՝ խնդրելով օգնել առաջ մղել Անկարայի հետ բանակցությունները՝ քուրդ զինյալների և Թուրքիայի միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին հաղորդում է Al-Monitor-ը՝ հղում անելով լրատվամիջոցին տրամադրված նամակի հատվածներին, գրում է Turkish Minute-ը։

Կոչը հնչում է անցյալ տարի սկսված բանակցությունների ապագայի վերաբերյալ անորոշության ֆոնին, որոնք համընկել են Բարզանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերի 7-ին Անկարայում կայացած հանդիպման հետ։

Բարզանին պնդել է, որ Էրդողանը լրացնի իրավական շրջանակը, որը թույլ կտա Իրաքի Քուրդիստանից Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին վերադառնալ Թուրքիա: Հաջորդ օրը Էրբիլում Բարզանին հրապարակավ քննադատել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը Օջալանի հրամաններին չենթարկվելու համար, ինչը հանգեցրել է խմբի կողմից կտրուկ հերքման։

Թուրքիայում բանակցությունները փուլ առ փուլ են անցել։ Փետրվարին Օջալանը կոչ արեց զենքը վայր դնել և PKK-ն լուծարել։

Խմբավորումը մարտին հայտարարել էր հրադադարի մասին, իսկ մայիսին՝ իր զինված արշավի ավարտի մասին։ Հուլիսի 11-ին Իրաքի Քուրդիստանի շրջանում տեղի ունեցավ զենքը վայր դնելու խորհրդանշական արարողություն։

Վերլուծաբանները Անկարայի խաղաղության բանակցությունները կապում են Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ: ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հոկտեմբերի 7-ին Դամասկոսում հավաքել էր Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հրամանատար Մազլում Քոբանիին և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային՝ մարտի 10-ին քրդերի գլխավորած հյուսիսարևելքը Սիրիայի պետական ​​կառույցներին ինտեգրելու շրջանակը վերականգնելու համար։

Հալեպում բախումներից հետո կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։

Al Monitor-ը մեջբերել է Քոբանիի խոսքերը «Ֆրանս Պրես» գործակալությանը, որ նախնական համաձայնություն կա SDF ստորաբաժանումները և ներքին անվտանգության ուժերը Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների մեջ ներառելու մեխանիզմների վերաբերյալ, մինչդեռ կառավարման և ապակենտրոնացման շուրջ տարաձայնությունները շարունակվում են։

Էրդողանը քրդերի աջակցությունն է փնտրում սահմանադրական փոփոխությունների համար, որոնք կարող են ճանապարհ բացել նախագահական ընտրություններում նրա համար, մինչդեռ քրդական կուսակցությունները ցանկանում են մշակութային և քաղաքական իրավունքների սահմանադրական պաշտպանություն, խղճի բանտարկյալների ազատ արձակման իրավական քայլեր և Օջալանի կարգավիճակի հարցում առաջընթաց։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի