Կլա՛ն է, եկեղեցո՞ւմ էլ է ԽԾԲ-ով, իր եղբայրը ՌԴ-ում է, քրոջ որդին՝ Արագածոտնում․ քաղբանտարկյալ չե՛ն․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությանը, որ Փաշինյանը չի կարողացել օգոստոսի 8-ին ստանալ խաղաղության երաշխիք․ «Քոչարյանը մեր ունեցվածքը ՌԴ-ին է հանձնել, որ նա երաշխավորի՝ Ադրբեջանը չհարձակվի, դա՞ է իր երաշխիքը․ նա անցյա՛լ է, վե՛րջ, իր՝ գուբերնիա դառնալու իդեոլոգիան տեղ չունի ՀՀ-ում․ 10 անգամ ավելի պատասխան կտանք»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Սամվել Կարապետյանի փաստաբան Ամստերդամը քննադատել էր ՀՀ իշխանություններին, պնդելով՝ որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան։ «Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն, քանի դեռ վարչապետ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, մենք գրոհելու ենք նրա դեմ և ամեն օր բարձրաձայնելու ենք այդ մասին։ Դրանից ավելի հրատապ հարց միայն Ադրբեջանում պահվող հայ պատանդներին ազատ արձակելն է»։

Արսեն Թորոսյանն ասում է․ «Ո՞վ է այդ Ամստերդամը, որ հարձակվում է ՀՀ-ի վրա․ փողն այնքան շատ է, անմեղսունակիների՞ են վարձում։ Սպիտակ միսիոնե՞ր են բերել մեզ վրա, ո՞վ է Ամստերդամը, որ հարձակվում է ՀՀ-ի վրա․ ի՞նչ իրավունք ունի ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնի»։

Արսեն Թորոսյանը խոսել է նաև Գյումրիի սցենարը կրկնելով իշխանափոխություն իրականացնելու ընդդիմադիր ուժերի ծրագրերի, Կարապետյանի և Քոչարյանի ուժերի միջև հետընտրական կոալիցիայի հավանականության, ներքաղաքական այլ հարցերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան