«Հիմարություն է»․ Վլադիմիր Վարդանյանն ուղիղ չպատասխանեց իրեն վերագրվող խտրական արտահայտության վերաբերյալ հարցին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վերջին շրջանում տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից հաճախ են հնչում կանանց հասցեին սեքսիստական, նվաստացուցիչ կամ անհարգալից արտահայտություններ։ Միտումը մտահոգիչ է, քանի որ ոչ միայն խաթարում է հանրային խոսքի որակը, այլև նպաստում է սեռական ստերեոտիպերի վերարտադրմանը և հասարակության մեջ կանանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի խորացմանը։

Այսօր «Հրապարակը» հրապարակում է կատարել «Վլադիմիր Վարդանյանը, պարզվում է, փոխել է ազգանունը» վերնագրով, որից մեջբերում ենք մի հատված․

«Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է: Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա, երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը` տատիկի ազգանունն է վերցրել, իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց. «Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»»։

Factor TV-ն կապ է հաստատել Վարդանյանի հետ պարզելու՝ արդյո՞ք նա իսկապես արել է իրեն վերագրվող արտահայտությունը։ Պատգամավորը նշեց՝ հրապարակված նյութը «հիմարություն է»։

-Ես ընդհանրապես ինտերվյու տալու ցանկություն չունեի, լրագրողը մոտեցավ, ասեց՝ մի հարց տամ էլի։

-Ասե՞լ եք այդ միտքը։

-Ես նման արտահայտություն, այդ ձևով, կոնտեքստից կտրված․․․Խնդրում եմ էլի, պարզապես խնդրում եմ։

-Իսկ ինչպե՞ս եք ասել։

-Ես հենց այս պահին նիստի եմ, պարզապես հարգելով մամուլի ազատությունը, պատասխանում եմ Ձեզ։ Այս թեմայով այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։

-Դուք ասում եք՝ նման արտահայտություն չեք արել, ճի՞շտ հասկացա։

-Ասում եմ հետևյալը․ կոնտեքստից կտրված նման անդուր արտահայտությունները հաճելի չեն։

-Իսկ Ձեզ համար ընդունելի՞ է կնոջ ազգանունը վերցնելը։

-Միջոցառման եմ, մի քանի անգամ ասեցի, որ չեմ կարող խոսել։ Ասեցի, պատասխանեցի։ Կարո՞ղ ենք էստեղ վերջակետ դնել։

Վլադիմիր Վարդյանը այդպես էլ մեր հարցին ուղիղ պատասխան չտվեց։

Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր մամուլի ասուլիսում մի արտահայտություն թույլ տվել, որը բուռն քննադատության էր արժանացել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ու իրավապաշտպանների կողմից։ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանին քննադատելով «հողերը հանձնելու», Ալիևի և Էրդողանի պահանջներն «անվերապահորեն կատարելու» համար, ասել էր․ «Այս մարդը Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում։ Իմ տպավորությունը սա է։ Բարեբախտաբար,  աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ֆեմինիստական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր արել՝ դատապարտելով «արված կնատյաց ​​արտահայտությունները»։

«Բովանդակալից քաղաքական քննարկումների փոխարեն սեքսիստական ​​և կնատյաց լեզու օգտագործելը վկայում է մարդկային արժանապատվության սկզբունքների նկատմամբ խորը անհարգալից վերաբերմունքի մասին: Կանանց կամ նրանց սեռականությունը որպես վիրավորանքի կամ ծաղրի գործիք օգտագործելը քաղաքական քննադատություն չէ. դա բռնություն է, որը նորմալիզացնում է խտրականությունը և ամրապնդում գենդերային կարծրատիպերը»,- նշվում է հայտարարության մեջ:

Նարեկ Կիրակոսյան

Եվգենյա Համբարձումյան