Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ՔՊ ցուցակում չի լինելու . «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, և ամբողջական ցանկը կհրապարակվի։

Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։ Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որևէ պաշտոն կտան։

Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակին, ապա, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է այն հիմնովին նորացնել, երիտասարդացնել։ Թե ովքեր կհայտնվեն ցուցակում, դեռ հստակ չէ, բայց որոշ անուններ արդեն իսկ շրջանառվում են։ Օրինակ, ԲՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Արզումանյանի, «Փաստ» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանի, «Կենտրոնի» մեկնաբան Պետրոս Ղազարյանի:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: