Քննարկվել է ՀՀ-ի ու ՄԱԿ-ի մասնագիտացված գրասենյակների միջև համագործակցության ընթացքը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանն այցելել է Քուվեյթի ՄԱԿ գրասենյակը։ Նա հանդիպումներ է ունեցել ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչ ու Քուվեյթի գրասենյակի մշտական համակարգող Ղադա էտ-Տահիր ալ-Մուդաուիի հետ, ինչպես նաև գրասենյակում տեղակայված ՄԱԿԶԳ (UNDP), ՄԱՓԳՀ (UNHCR) և ՄՄԿ (IOM) գրասենյակների ղեկավարների հետ։

Քուվեյթում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ի ու ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գրասենյակների միջև դինամիկ կերպով զարգացող համագործակցության ընթացքը, առկա խնդիրները, ինչպես նաև ՄԱԿ-ի բարեփոխումների հետ առնչվող հարցերը, որոնց լուծումը պահանջում է բոլոր անդամ պետությունների գործուն մասնակցությունը։

«Գրասենյակի ընդհանուր ղեկավարը, ինչպես նաև ՄԱԿԶԳ գրասենյակի ղեկավար Էմմա Մորլին, ՄԱՓԳՀ ղեկավար Նիսրին Ռուբայանը և ՄՄԿ ղեկավար Մազեն Աբուլ Հոսնը ՀՀ դեսպանին պատմեցին իրենց գործուղած կառույցների ու Քուվեյթի միջև առկա համագործակցության ու տասնամյակների ընթացքում ձևավորված գործընկերության մասին, որն, ըստ միջազգային պաշտոնյաների, բնութագրվում է որպես ամուր ու հագեցած միջազգային հանրության առջև երկրի կողմից ստանձնած պարտավորությունների լիակատար գիտակցումով։

Ա․Առաքելյանը ՄԱԿ-ի մասնագիտակցված բոլոր կառույցներին առաջարկեց Քուվեյթում ՀՀ դեսպանության աջակցությունը՝ երկրում և տարածաշրջանային ու գլոբալ հարթություններում առկա խոչընդոտները բազմակողմանի ուսումնասիրման ու հնարավոր հաղթահարման գործում։ Նա նաև ներկայացրեց Քուվեյթում և Ծոցի երկրներում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության որոշ մանրամասները և դեսպանության կողմից իրագործվելիք որոշ ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։