Թուրքիան պատրաստվում է կրճատել ռուսական և իրանական գազի գնումները՝ շեշտը դնելով ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի ներկրման վրա

Լուրեր

02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունը սպառնում է Ռուսաստանի և Իրանի դիրքերին միջազգային շուկայում. մինչև 2028 թվականը Անկարան մտադիր է իր գազի կարիքների կեսից ավելին բավարարել ներքին արտադրության և հեղուկ բնական գազի ներմուծման միջոցով, հիմնականում՝ Միացյալ Նահանգներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով  պայմանագրային տվյալները:

Վաշինգտոնը հրապարակավ կոչ է արել իր դաշնակիցներին նվազեցնել էներգետիկ կախվածությունը Մոսկվայից և Թեհրանից, իսկ սեպտեմբերի վերջին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պահանջել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրճատի ռուսական գազի գնումները, գրում է The Insider-ը։

Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական գազի շուկայում վերջին 20 տարիների ընթացքում արդեն իսկ նվազել է՝ ավելի քան 60%-ից հասնելով 37%-ի։ Ռուսաստանի հետ «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարներով տարեկան 22 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու երկարաժամկետ պայմանագրերը լրանում են առաջիկա տարիներին: Լրանում է նաև Իրանի հետ 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիրը: Անկարան պատրաստ է երկարաձգել այդ պայմանագրերի մի մասը, սակայն ավելի փոքր ծավալներով և ավելի ճկուն պայմաններով:

Միևնույն ժամանակ, Թուրքիան արագորեն ընդլայնում է իր այլընտրանքային աղբյուրները: Պետական ​​TPAO-ն ավելացնում է արտադրությունն իր հանքավայրերում, իսկ հեղուկացված բնական գազի տերմինալները թույլ են տալիս տարեկան ներմուծել մինչև 58 միլիարդ խորանարդ մետր՝ գրեթե ամբողջ ներքին պահանջարկը: Սեպտեմբերին BOTAS-ը 20-ամյա պայմանագիր էր կնքել ամերիկյան Mercuria ընկերության հետ՝ որպես 43 միլիարդ դոլարի փաթեթի մաս:

Վերլուծաբանների հաշվարկներով՝ Անկարան կկարողանա օգտագործել ռուսական և իրանական գազը երկրի ներսում, միաժամանակ, վերարտահանելով ամերիկյան հեղուկ բնական գազը և սեփական արտադրության մի մասը դեպի Եվրոպա:

BOTAS-ը արդեն նախնական պայմանագրեր է ստորագրել Հունգարիայի և Ռումինիայի հետ՝ ձգտելով ապահովել Թուրքիայի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանային գազային կենտրոնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի