Մանրէներով բրդուճ․ ինչպե՞ս է «Զավիկի ղարսը» գործում, եթե կա կասեցման որոշում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Եթե Սարյան փողոցում գտնվող «Զավիկի ղարս» սննդի կետից վերջին օրերին օգտվել եք, ըստ ՍԱՏՄ-ի՝ առողջական խնդիրներ կարող եք ունենալ։ Տեսչական մարմինը երեկ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» սննդի կետի բրդուճներում և մայոնեզում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերել։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ կետի գործունեությունը կասեցվել է։  Չնայած դրան՝ Factor TV-ն թե՛ երեկ երեկոյան, թե՛ այսօր առավոտյան ֆիքսել է, որ սննդի կետը գործում է։ 

«Զավիկի ղարս» սննդի կետի տնօրենը չի ստորագրում իր օբյեկտի գործունեությունը կասեցնող որոշումը՝ հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Ավելին՝ «Զավիկի ղարս» սննդի օբյեկտը երեկ հայտարարություն տարածեց, թե տեսչական մարմնի կողմից սննդի օբյեկտի աշխատանքը կասեցնելու մասին լուրերը կեղծ են, և իրենց բոլոր մասնաճյուղերը գործում են։

Իսկ ինչո՞ւ տնօրենը չի ստորագրում տեսչական մարմնի կասեցման որոշումը․ զանգահարեցինք սննդի օբյեկտի պատին փակցված հեռախոսահամարով: Մեզ հետ զրուցող անձը չներկայացավ, միայն նշեց, որ զանգի մասին տնօրենին տեղյակ կպահի, իսկ երբ ավելի ուշ զանգահարեցինք, պատճառաբանեց, թե մեր ձայնը լսելի չէ և անջատեց զանգը։

Տեսչական մարմնից փոխանցում են՝ օրենքի պահանջն է, որ արտադրական գործունեության կասեցման համար տնտեսվարողը պարտադիր պետք է ստանա կասեցման որոշումը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ անգամ եթե օրենսդրության մեջ որոշակի խոչընդոտ առաջացնող դրվագներ կան, նույն օրենսդրությունը հնարավորություն տալիս է այլ գործիքակազմեր կիրառելով՝ այդ խոչընդոտը հաղթահարել։

«Զավիկի ղարս» սննդի կետի դեպքը եզակի չէ։ Նախորդ տարվա փետրվարին գրել էինք, որ «Ջուլիս» սրճարանում սալմոնելայով սնունդ է մատուցվել, և չնայած տեսչական մարմնի կասեցման որոշմանը՝ հանարային սննդի օբյեկտը շարունակել է գործել։ Մի շարք քաղաքացիներ սուր աղիքային վարակով հայտնվել էին տարբեր բժշկական կենտրոններում, պարզվել էր, որ բոլորն էլ վարակվել էին «Ջուլիս»-ում մատուցված «մարինացված սաղմոն ձկից»։ 

ՍԱՏՄ-ն օրենքում փոփոխություն է առաջարկում, որպեսզի տեսչական մարմնի պաշտոնական էջի հրապարակումը համարվի պաշտոնական ծանուցում, և այդ պահից իսկ կասեցվի արտադրական օբյեկտի գործունեությունը։ Երբ կարող է օրենքի ուժ ստանալ այդ նախաձեռնությունը, հայտնի չէ։ Փաստ է, որ «Զավիկի ղարս» սննդի կետը շարունակում է աշխատել և վտանգել հաճախորդների առողջությունը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան