Կարկուտից տուժած բնակիչները փոխհատուցում կստանան. հայտնի է գումարի չափը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի կառավարությունը մասնակի փոխհատուցում կտրամադրի 2024 և 2025 թվականներին կարկուտից վնասներ կրած հողօգտագործողներին։

Աջակցության ծրագիրը ընդգրկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերը։

Կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում վնասը կազմում է 40-100 տոկոս։

Այսպես` գարնանացան հացահատիկային մշակաբույսերի, այդ թվում՝ ցորեն, գարի, հաճար, վարսակ, սորգո, եգիպտացորեն, արևածաղիկ, կտավատ, մեկ հեկտարի համար 47 հազար 628 դրամ կտրվի։

Աշնանացան ցորենի մեկ հեկտարի համար` 55 328 դրամ։

Ստորև ներկայացնում ենք մշակաբույսը և մեկ հեկտարի համար տրվող մասնակի փոխհատուցման չափը։

Բազմամյա խոտաբույսեր (առվույտ, կորնգան)` 28 000 դրամ։

Բանջարաբոստանային մշակաբույսեր
կաղամբ, գազար` 130 900 դրամ։

Ճակնդեղ` 105 000 դրամ։
Ծնեբեկ` 130 900 դրամ։

Ձմերուկ, սեխ` 246 400 դրամ։

Կարտոֆիլ` 446 950 դրամ։

Խառը պտղատեսակներով այգի` 128 660 դրամ։

Խաղող` 327 250 դրամ։

Կորիզավորներ, այդ թվում՝ ծիրան, 301 840 դրամ։

Կեռաս` 194 600 դրամ։

Սալոր` 155 960 դրամ։

Դեղձ` 212 800 դրամ։

Հնդավորներ (տանձ, խնձոր, սերկևիլ)
հոնենի, թզենի, նռնենի, արքայանարնջենի, ձիթենի, տխլենի` 128 660 դրամ։

Ընկուզենի, նշենի` 132 720 դրամ։

Հատապտուղ, այդ թվում՝ ազնվամորի, ելակ, հապալաս` 157 500 դրամ։

Նարեկ Կիրակոսյան