Ի՞նչ էին փորձում կանխել հանրապետականները

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստի օրակարգը հարուստ էր ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններով, որոնք, սակայն, վերաբերում էին մեկ խնդրի։ Նրանք Կառավարության հավանությանն էին ներկայացրել նույնաբովանդակ օրենքի նախագծեր, որոնցով առաջարկում են սահմանափակումներ մտցնել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում։

Մասնավորապես՝ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ, որով առաջարկվում է որպես հավաքն արգելելու հիմք նախատեսել նաև կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց այդ կազմակերպությունների համաձայնության հավաք անցկացնելը։

Այս առաջարկությանը Կառավարությունը տվեց բացասական եզրակացություն, քանի որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում էր:

Հաջորդ օրենսդրական նախաձեռնության հեղինակները ՀՀԿ-ական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարինե Աճեմյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էին։

Պատգամավորները կրկին գործադիրին առաջարկում էին հավանություն տալ «Հավաքների ազատությունների մասին օրենքում» լրացումներ կատարելու որոշման նախագծին, որով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և տարածքներում արգելել եկեղեցու կամ դրա ծիսակարգի, դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը։

Կառավարությունն այս նախաձեռնությանը ևս բացասական եզրակացություն տվեց՝ հիմնավորելով, որ «Հավաքների ազատության մասին» օրենքն արդեն իսկ այդ հարցը կարգավորում է, ուստի անուղղակի սահմանափակումներ պետք չեն։ Հավաքների անցկացումը սահմանափակող օրենքի նախագիծ էին ներկայացրել նաև ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը, ինչը ևս ստացավ բացասական եզրակացություն։

Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ական պատգամավորների այս ակտիվությունը, ինչո՞ւ են որոշել իրար հետևից նույնաբովանդակ առաջարկություններ տանել Կառավարություն կամ ո՞րն է հավաքների անցկացման հարցում սահմանափակումներ մտցնելու նրանց մտադրության իրական դրդապատճառը։

Նկատենք, որ այս հարցին Կառավարության նիստում անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀԿ-ականները շարունակում են նույն տրամաբանությամբ առաջնորդվել՝ ցանկացած խնդրի լուծում տեսնելով արգելելու մեջ։

Աղավնի Սուքիասյան