Թյուրքական պետությունների կազմակերպության հռչակագրում խոսվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զարգացման մասին

Լուրեր

07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում, ստորագրվել է Գաբալայի հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունվել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թյուրքական աշխարհում համերաշխության ամրապնդումը, փոխադարձ վստահության աճը և ինքնիշխանության, անկախության և պետականության սկզբունքներին նվիրվածությունը: Փաստաթղթում ընդգծվում է կազմակերպության դերը որպես տարածաշրջանային խաղաղության և բազմակողմ համագործակցության խթանման կառուցողական հարթակ, և նշվում է համատեղ գործողությունների կարևորությունը այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, կիբերսպառնալիքները և կլիմայի փոփոխությունը:

Բացի այդ, ըստ Բայրամովի հայտարարության՝ փաստաթղթում խոսք կա նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի զարգացման ռազմավարական կարևորությունը՝ ընդգծելով, որ այն զգալի ներդրում կունենա թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման, առևտրաշրջանառության ավելացման և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում: Պետությունների և կառավարությունների ղեկավարները նաև վերահաստատել են Միջին միջանցքի անդամ պետությունների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակման կարևորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի