Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու ենք առանձին․ Վանեցյանի թիմի արձագանքը՝ Սամվել Բաբայանի հայտարարությանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը պատասխանել է Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Վաղարշապատի ընտրություններում համագործակցելու է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ։

«Լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների հարցադրումներին ի պատասխան պարզաբանում ենք․
Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։

Դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել։

Մենք շնորհակալ ենք բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք Վաղարշապատի ընտրություններում մեզ աջակցում են կամ կցանկանան աջակցել։

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այս իշխանության դեմ իրական պայքարող ցանկացած ուժի հետ պատրաստ ենք ունենալ քննարկումներ և համագործակցություն։

Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է աջակցել այս կամ այն թեկնածուին, և մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին։
Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք առանձին։ Մինչ այս պահը որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք և կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»,- գրել է խոսնակը։

«Էջմիածնում փորձենք, եթե նորմալ եղավ, հետո «դալշեն» կերևա։ Հասարակությունն ուզում է, որ ուժերը միանան, հենց միանում ենք՝ ասում են սերժական է»,- ասել էր Սամվել Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արթուր Վանեցյանի հետ գաղափարական ինչ ընդհանրություններ ունեն։