Մոսկվան հայտարարում է, որ ուկրաինական ԱԹՍ-ն փորձել է հարձակվել Նովովորոնեժի ԱԷԿ-ի վրա

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը ուկրաինական զինված անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Նովովորոնեժի ատոմակայանի (ԱԷԿ) սառեցման աշտարակի վրա, հայտարարել է «Ռոսէներգոատոմ»-ը, գրում է Meduza-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ անօդաչու թռչող սարքը ճնշվել է «տեխնիկական միջոցներով»։ Նովովորոնեժի ԱԷԿ-ի 6-րդ գործող էներգաբլոկի գոլորշիացնող սառեցման աշտարակի հետ բախվելուց հետո անօդաչու թռչող սարքը պայթել է։ «Ռոսէներգոատոմ»-ի տվյալներով՝ վնասներ կամ տուժածներ չկան, սակայն «մուգ հետք» է մնացել։

«Ատոմակայանի անվտանգ գործունեությունն ապահովված է: Նովովորոնեժի ԱԷԿ-ի արդյունաբերական տարածքում և հարակից տարածքում ճառագայթման մակարդակը մնացել է անփոփոխ և համապատասխանում է բնական մակարդակներին: Իրավապահ մարմիններն աշխատում են դեպքի վայրում: Միջադեպը չի ազդել կայանի գործունեության վրա»,- ասվում է հայտաարության մեջ։

Խոցված անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ իր զեկույցում Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Վորոնեժի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք:

Ուկրաինական կողմն այս մասին դեռևս տեղեկություններ չի հաղորդում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի