Արտաքին հետախուզական ծառայության տղամարդ ծառայողները նոր սոցիալական երաշխիքներ կստանան

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Շուրջ 2 տարի գործող Արտաքին հետախուզական ծառայության տղամարդ ծառայողները նոր սոցիալական երաշխիքներ կստանան։  Նախագիծն արդեն e-draft-ում է, հանրային քննարկման ներկայացված կլինի մինչև հոկտեմբերի 21-ը։

Բացի Աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հայրերին տրվող 5-օրյա արձակուրդից, առաջարկում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել Արտաքին հետախուզական ծառայության ծառայողներին։

Հիմնավորման մեջ նշվում է․ «․․․Դա առաջին հերթին բխում է Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքից, մասնավորապես՝ 37-րդ հոդվածից, որի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանան, իսկ 36-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիրակության, կրթության, առողջության, լիարժեք և ներդաշնակ զարգացման մասին։ Առաջարկը կոչված է ապահովելու սահմանադրական նորմի իրացումը և օրենքի կարգավորումը համապատասխանեցնել Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին»։

Նախագծով առաջարկվում է նաև ծառայողին հատկացնել 15-25, և 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատև ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ (որպես լրացուցիչ սոցիալական երաշխիք) պայմանավորված։

Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները, հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար առաջարկվում է ծառայության դասային աստիճաններ շնորհել նաև ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց։

Նախագծով նաև նոր խմբագրությամբ կշարադրվի ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի նշանակման հիմքերը և կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմը։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը նշանակավում է, եթե՝

1․ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ծառայողն ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ

2․ ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում։ Հիմքերից հանվել է ծառայողին դատական կարգով սահմանափակ գործունակ ճանաչելու հիման վրա կենսաթոշակ նշանակելու կետը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որևէ օրենքով կարգավորված չէ, թե ծառայողները ինչ սոցիալական երաշխիքներից կարող են օգտվել, որոնց տրամադրման կարգն ու պայմանները պետք է սահմանվեն վարչապետի որոշմամբ։