Մերկելը հայտարարել է, թե Լեհաստանն ու Բալթյան երկրները խոչընդոտել են Ռուսաստանի հետ բանակցություններին մինչև պատերազմի սկսվելը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Լեհաստանը և Բալթյան երկրները չեն աջակցել Ռուսաստանի հետ 2021 թվականին ուղիղ բանակցություններ սկսելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունգարական Partizan-ին տված հարցազրույցում, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ այս որոշման պատճառը մտահոգություններն էին, որ ԵՄ երկրները չեն կարողանա մշակել միասնական քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջականորեն բանակցելու անհնարինությունն ազդել է հետագա զարգացումների վրա, ընդգծել է նա։

«Ժամանակները հիմա փոխվել են, և մենք պետք է մտածենք՝ ինչպիսի դիրք գրավել խաղաղության հասնելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ դա հնարավոր կլինի, եթե Եվրոպան «գործի որպես իրական զսպող գործոն և աջակցի Ուկրաինային»։

Մերկելը հարցազրույցում նաև նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Եվրոպայում Ռուսաստանի «տրոյական ձի» չի համարում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի աջակցում Հունգարիայի՝ ռուսական էներգակիրների ներմուծումից չհրաժարվելու որոշմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի