Վճռականորեն մերժում և դատապարտում ենք Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները․ Կայա Կալաս

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Շաբաթ օրը Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ իշխանությունների կողմից ընդդիմախոսության լայնածավալ ճնշման պայմաններում։ Այս մասին հայտարարություն է արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը։

«Անկախ լրատվամիջոցների նկատմամբ ամիսներ տևած հարձակումները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենքների ընդունումը, ընդդիմադիրների և ակտիվիստների կալանավորումները, ինչպես նաև ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության համար բարենպաստ փոփոխությունները էապես նվազեցրել են մրցակցային ընտրությունների հնարավորությունը։ Ընդդիմության զգալի հատվածը բոյկոտեց այս ընտրությունները, և մասնակցությունը համեմատաբար ցածր էր»,-նշել է Կալասը։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ վրացական իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ժամանակին չհրավիրելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և անհնար դարձրել միջազգային վստահելի մոնիտորինգը։ Ներքին կազմակերպություններն էլ հրաժարվել են հետևել ընտրություններին՝ ճնշող միջավայրի պատճառով։

«Շատերը շարունակաբար բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ճնշող քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր կամայականորեն կալանավորված անձանց։ Մենք հորդորում ենք պահպանել հանգստություն և զսպվածություն հետընտրական փուլում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և արտահայտման ազատության իրավունքները։ Կարևոր է ներառական և կառուցողական երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից։

Վերջում, Եվրոպական միությունը վճռականորեն մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և խստորեն դատապարտում է ԵՄ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները»,-նշել է Կալասն իր հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացել են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Քաղաքացիները քվեարկել են 64 քաղաքներում և շրջաններում՝ ընտրելով քաղաքապետերին և տեղական խորհուրդների՝ սակրեբուլոների անդամներին։

4-ի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել նախագահական պալատ, հայտարարելով «իշխանությունը ժողովրդին փոխանցելու» մասին։ Իրավապահները օգտագործել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ՝ ցուցարարներին ցրելու համար։ Բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել 21 ոստիկան և 6 ցուցարար։ Նույն գիշեր ձերբակալվել է բողոքի ակցիայի հինգ կազմակերպիչ։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել` ասելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները․ «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»։

Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը` նշելով, որ դա խաղաղ ցույցի վարկաբեկում է: