«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները հաղթանակ են տարել Վրաստանի 5 խոշոր քաղաքներում

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներն ընտրվել են Թբիլիսի, Ռուսթավի, Քութայիսի, Բաթումի և Փոթի քաղաքների քաղաքապետեր՝ քվեարկության արդյունքների 98 տոկոսի հաշվարկից հետո։

Հոկտեմբերի 4-ին, շաբաթ օրը Վրաստանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 40,93 տոկոս, քվեարկել է 1 438 116 քաղաքացի։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ «Վրացական երազանքն» ամբողջ երկրի մասշտաբով ստացել է ընտրողների ձայների 80,272 տոկոսը։

Մասնավորապես՝

  • Ռուսթավիի քաղաքապետ է դառնալու Նինո Լացաբիձեն՝ հավաքելով 91,933% (30 962 ձայն),

  • Քութայիսիում հաղթել է Դավիթ Էրեմեիշվիլին՝ հավաքելով 85,649% (37 635 ձայն),

  • Բաթումիում Գիորգի Ծինծաձեն ստացել է 80,616% (42 815 ձայն),

  • Փոթիում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Բեկա Վաչարաձեն էր, որը ԿԸՀ տվյալներով ստացել է 100%՝ 14 431 ձայնով։

Ինչ վերաբերում է մայրաքաղաք Թբիլիսիին՝ Կախա Կալաձեն վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ հավաքելով 71,58% կամ 214 872 ձայն։

Ընտրություններն անցկացվել են երկրի 64 քաղաքներում և շրջաններում՝ քաղաքապետերի և տեղական ներկայացուցչական մարմինների՝ սակրեբուլոների անդամների ընտրության նպատակով։

Քվեարկելու իրավունք են ունեցել Վրաստանի 18 տարին լրացած 3 513 818 քաղաքացիներ։ Բացվել է 3 061 ընտրատեղամաս։

Ընտրություններին հետևել են 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավելի քան 73 լրատվամիջոց։